HY RU EN

Գրիշա Բալասանյան

Էջմիածին քաղաքում այս պահին մեկնարկում է «Մերժիր Կարենին» նախաձեռնող խմբի հանրահավաքը

Էջմիածին քաղաքում այս պահին մեկնարկում է «Մերժիր Կարենին» նախաձեռնող խմբի հանրահավաքը:  Ցուցարարները հավաքվել են քաղաքի «Անմար կրակի» մոտ:  

Նախաձեռնող խմբի անդամ Արսեն Նիկողոսյանը հանրահավաքից առաջ  մամուլի ասուլիս էր հրավիրել և հանրությանը տեղեկացրեց, որ որևէ խմբավորման անդամ չենք: «Ոչ մանվելական ենք, ոչ պիպոյական, մենք ժողովրդի հետ ենք»,- հայտարարեց Արսենը:

Արսենի խոսքերով` ակցիաներ կազմակերպելու համար ծախսել են ընդամենը 20.000 դրամ` ի տարբերություն ոմանց, ովքեր միլիոններ են ծախսում և արդյունքի չեն հասնում: 

Հիշեցնենք, որ մի քանի օր է էջմիածինցիները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Վերջինս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է:

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով որոշ մանրամասներ հայտնեց Մանվել Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ: Դրանից հետո Էջմիածնում ավելի ակտիվ են պահանջում «մանվելիզմի վերջը»: