Նախկին պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք
Ոստիկանությունը հաղորդում է՝ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը ոստիկանները Երևանի Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք․ դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով։ Մանրամասն՝ տեսանյութում։
Նշենք, որ Հովհաննես Հովսեփյանը նախկինում եղել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը, ապա Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել