HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Պաշտպանության նախարար շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և էլ ավելի կամրապնդվեն համագործակցության նախանշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter