
Դոն Պիպոն կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, քիչ առաջ որոշեց քրեական աշխարհում «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Դոն Պիպոյին է վերագրվում իր դեմ նախապատրաստվող սպանության գործով անցնող ամբաստանյալներից երեքին ենթադրյալ առևանգելու արարքը:
Մեկնաբանել