
Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը խորհրդարանը կողմ քվեարկեց (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Խորհրդարանը կառավարության առաջարկությամբ հրավիրել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր։
Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդություննները դրվեցին քվեարկության։ Խորհրդարանը կողմ քվեարկեց միջնորդություններին։
19 հունիսի, 2018 թ.։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել