HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների գործադիր մարմինների սերտ համագործակցությունը կնպաստի ճապոնական կապիտալի ներգրավմանը հայաստանյան շուկա: 

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով: Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Այդ համատեքստում, կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար և հավելել, որ այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter