HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական լրագրության մրցույթ

Ծրագիրն իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
 
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, www.facebook.com/science.and.finance, հայտարարում է գիտական լրագրության մրցույթ։ Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար,  ովքեր ս.թ. հունվարի 1-ից մինչև ս.թ. մայիսի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։
 
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 7 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։ Խնդրում ենք նյութերի հարապարակմանը զուգահեռ` համապատասխան հղումները տեղադրել նաև www.facebook.com/science.and.finance և www.facebook.com/ARMACAD էջերում։ Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու ինչպես նյութերի քանակը, այնպես էլ վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների քննարկումը, իրականացվող գործողությունների արդյունավտության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը։ Նյութերում հարցազրույցների հատվածը և ուղիղ մեջբերումները չպետք է գերազանցեն տեքստի 30 տոկոսը։ Եթե տվյալ հոդվածը միայն հարցազրույց է, կամ հեռուստատեսային ու ռադիո հաղորդում է հարցազրույցի տեսքով, ապա տվյալ տարբերակը նորից ընդունելի է, եթե այն ամբողջությամբ նվիրված է միայն գիտությանը։ 
----------------------
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալ http://www.facebook.com/science.and.finance  էջին և 2012թ. հունվարի 12-ից մինչև մայիսի 10-ը մրցույթի հայտարարության տակ` www.facebook.com/notes/պահանջում-ենք-գիտության-ֆինանսավորման-ավելացում/գիտական-լրագրության-մրցույթի-մասնակցության-հրավեր-ծրագիր-գլմ_պգֆա-տ1/222806071135276 էջում, որպես մեկնաբանություն տեղադրել մրցույթին ներկայացվող նյութերի և հեղինակի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները (նշված կետերից որևէ մեկի բացակայությունը կհամարվի տեխնիկական թերություն և ներկայացված հայտը չի դիտարկվի։ Հետևաբար, խնդրում ենք տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունը՝ նշյալ հերթականությամբ).
 
Անուն, հայրանուն, ազգանուն (հայերեն)*
Name, father’s name, family name (English)*
Աշխատանքի վայր*
Էլ. փոստ*
Հեռախոս*
Ներկայացվող նյութերի ամբողջական տվյալները և համացանցային հղումը.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
...
---------------------------------
*Աստղանիշով նշված դաշտերի լրացումը պարտադիր է հայտը դիտարկելու համար։
 
Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն։
 
2012թ. մայիսի 10-ից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի։ Հետևաբար խնդրում ենք անպայան հայտերը ներկայացնել մինչև մայիսի 10-ը։
 
Հ.Գ. Մրցույթի մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն ՀՀ դրամ։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանք է տանում ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցել սույն ծրագրին` հավելյալ ֆինանսների ներդրմամբ՝ այդ կերպ ավելացնելով ինչպես մրցանակների թիվը, այնպես էլ յուրաքանչյուր մրցանակի համար հատկացվող պարգևավճարի չափը։
 
Ծրագիրն ունի «ԳԼՄ_ՊԳՖԱ-Տ.1» հապավումը։ Խնդրում ենք ֆեյսբուքյան էջերում իրականացվող մուտքային (այսինքն՝ տվյալ առանձին քննարկման համար սկզբնական հանդիսացող) գրառումներում նշել այս հապավումը որպես մուտքային տող։
 
Հրապարակումների մեջ հղումը http://www.facebook.com/science.and.finance էջին ցանկալի է։

Մեկնաբանություններ (1)

Gag!
Գագ ը Ախպեր ա Նշան ակում1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter