HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվարկվել է 7.7 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսիի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 18 իրավախախտում, 10-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 730 000 դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7 699 832 դրամ: Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3 896 300 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250 000 դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 թեղի, 6 բոխի, 1 ուռենի, 15 հաճարենի) հաշվարկվել է 2 334 800 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (32.8 խմ)՝ 1 561 500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50 000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200 000 դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Արմավիրի մարզ` ձկան ապօրինի որսի 4 դեպքով (կապուտ, կարաս) հաշվարկվել է 20 700 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 280 000 դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախատման 3 դեպք։

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3 782 832 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150 000 դրամի վարչական տուգանք, որից՝

Արագածոտնի մարզ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 516 154 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100 000 դրամի վարչական տուգանք։

Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50 000 դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիքի մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 3 266 678 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։

Արմավիրի մարզ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50 000 դրամի վարչական տուգանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter