HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ աշխատակիցները շրջայցեր են կատարում ԱԳԼՃԿ-ներում

«Հետք»-ի թղթակիցն այսօր ականատես եղավ միջադեպի, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի սկզբնամասում գործող գազալցակայանի աշխատակիցը ՀԴՄ կտրոն չի տրամադրում վարորդին: Անմիջապես մոտեցան ՊԵԿ աշխատակիցները և գազալցականի աշխատակցից պարզաբանում պահանջեցին: Դրան հաջորդեց ՀԴՄ ապարատից դուրս օրվա շրջանառության տեղեկատվության դուրսբերումը:

«Էս էլ Նիկոլը, հեսա 150.000 դրամ կհագցնեն»,- ասաց աշխատակիցը: Թե՛ գազալցակայանից, թե՛ ՊԵԿ աշխատակիցներից հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ, հրաժարվեցին:

Նշենք, որ մեզ նույնպես ՀԴՄ կտրոն չտրամադրվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter