
Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկը ձերբակալվել է
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի գործով երեկ ձերբակալել են նրա բարեկամներից մեկին: Այս մասին «Հետք»-ին հայտենց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նրա փոխանցմամբ՝ Գրիգորյանի բարեկամը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քննչական ծառայությունից չմանրամասեցին, թե ով է ձերբակալվածը՝ խոստանալով քիչ անց գործի վերաբերյալ նոր մասնրամասներ հաղորդել: Սակայն նշեցին, որ ձերբակալվածը Գրիգորյանի կինը չէ, ինչպես երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ն հայտնաբերել է «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք, պաշտպանության նախարարության կողմից տրամադրված սնունդ: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ. նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանը դրանք հափշտակել է, տեղափոխել իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:
Մեկնաբանել