HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
Որոշմամբ հաստատվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը: 
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարվել է. 
1) մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը.
2) ապահովել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումը.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, ընտրական գործընթացները կարգավորող այլ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։
Հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և քարտուղար է նշանակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (համաձայնությամբ)։
Արարատ Միրզոյանը լիազորվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter