HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացել է ևս 5-ով

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եւս 5  ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո ոչ ավելի, քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

Նախարարությունը հիշեցնում է, որ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ապառք ունեցող 60 ընդերքօգտագործող ընկերություններից 31-ին արդեն իսկ տրվել էր գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո ոչ ավելի, քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

Ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter