HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գեւորգյանը ընդունել է UNIDO-ի հայ ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության` (UNIDO) հայաստանյան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանին եւ UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարյանին:

Քննարկվել են Հայաստանում UNIDO-ի «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի իրականացմանը եւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության անելիքներին վերաբերող հարցեր: Ծրագիրն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիայի եւ միասնական տնտեսական տարածքի ձեւավորման գործընթացներին' միջազգային արդյունաբերական գործակցության խորացման եւ մասնակից- երկրների արդյունաբերության արդիականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

Փոխվարչապետ Ա. Գեւորգյանն ընդգծել է ծրագրի կարեւորությունը` հայկական գործարար միջավայրին սպառման նոր շուկաների, ինչպես նաեւ Հայաստանում նոր ներդրումների hնարավորության ստեղծման առումով: Քննարկվեց առեւտրային պլատֆորմի ստեղծման, եվրոպական մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող «METRO» կազմակերպության հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Առեւտրային պլատֆորմի ստեղծման գաղափարը, վերջինիս հնարավորությունները ներկայացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Զարգացման հայկական գործակալության եւ Առեւտրաարդյունաբերական պալատի հետ մայիսի վերջին համատեղ կազմակերպել գործարարների համաժողով, որտեղ շահագրգիռ կողմերին կներկայացվի նաեւ UNIDO-ի ՙԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա՚ ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter