HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Այսօր ավագանին արտահերթ նիստ է հրավիրել` քննարկելու այդ հարցը:

Ռուբեն Խլղաթյանը երկու տարի զբաղեցրել է Արմավիրի փոխքաղաքապետի պաշտոնը, իսկ արդեն 14 տարի է ` 2004 թվականից, Արմավիրի քաղաքապետն է:

Նշենք, որ նա ՀՀԿ անդամ է: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձել էինք Արմավիրում հասունացող դժգոհություններին: Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիաներ էին կազմակերպում ` ակնկալելով փոփոխություններ:

Նրանք դժգոհում էին, որ տարիներ շարունակ մարզկենտրոն Արմավիրում որևէ լուրջ ներդրում չի եղել: Վատ վիճակում են ճանապարհները, մանկապարտեզները, բարձրահարկ շենքերի տանիքները:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է բողոքի ակցիաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և Ռուբեն Խլղաթյանին: Վերջինս էլ հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter