Ոստիկանությունը հորդորում է Varkov.am-ից տուժածներին դիմել իրենց
Քիչ առաջ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Հետք»-ին հայտնեց, որ Varkov.am վարկային միջնորդ հանդիսացող ընկերության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։
«Հունիսի 21-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել՝ նշելով, որ Varkov.am ընկերության աշխատակցի հետ այցելել է տեխնիկայի խանութ, ձեռք բերել ապրանք և հանձնել ընկերության աշխատակցին, ով դրա դիմաց խոստացել է վճարել կանխիկ գումար, սակայն խաբեությամբ տիրացել է, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեց Ջանոյանը։
Varkov.am-ից տուժած բոլոր քաղաքացիներին ոստիկանությունը հորդորում է դիմել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր Varkov.am ընկերության մասին, որը միջնորդում է, որ վարկային վատ պատմություն ունեցող անձիք բանկերում կենցաղային տեխնիկայի կամ շինանյութի ապառիկ ձևակերպեն, որից հետո քաղաքացիներից վերցնում է նրանց պատկանող ապրանքը՝ խոստանալով դրա դիմաց վճարել տվյալ ապրանքի գնի 65 տոկոսը, սակայն չի վճարում։
Մանրամասն՝ այստեղ։
Մեկնաբանել