
ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ:
Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ ատամնաբույժ, 2016 թվականաի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ներկայացնում էր ավագանու ցուցակի երկրորդ համարը:
Ղուկասյանը, ըստ մամուլի, Լոռու մարզպետ-ի հավանական թեկնածուների շարքում էր:
Լոռու մյուս փոխմարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանն է:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետը ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարը, Վանաձորի ավագանու նախկին անդամ:
Լուսանկարը՝ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել