
Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Պողոսյանը զբաղեցնում էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ այդ պաշտոնում նշանակվել է Գարիկ Ղուկասյանը, նախկինում նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել