HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետի համառությունը պետբյուջեի համար արժեցավ 308.300 դրամ

Չնայած Վճռաբեկ դատարանի որոշմանը' Երեւանի քաղաքապետարանը «Հետաքննող լրագրողներ»-ին համառորեն չի տրամադրում Օպերայի այգու տարածքների հողահատկացումների մասին նախկին քաղաքապետերի որոշումները: Բայց փոխարենը կազմակերպությանը պետք է փոխհատուցի իր անգործությամբ պատճառված նյութական վնասը' 308.300 դրամ: Այդ գումարը ծախսվել է փաստաբանական ծառայության եւ դատական ծախսերը հոգալու համար:

Երկու անգամ դատական նիստերը հետաձգելուց հետո (նախ' Ֆինանսների նախարարության, ապա' քաղաքապետարանի միջնորդությամբ) մայիսի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց «Հետաքննող լրագրողներ»-ի' նյութական վնասի հատուցման մասին հայցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter