Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Դանիել Իոաննիսյանից
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի։
«Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում։ Այսպիսով ԳՊԿ նախագահը դասվեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած և ինձ դատի տված 30 տնօրենների հետ նույն շարքին: Ես ոչ մեկին չեմ զրպարտել: Որքան 30 տնօրենների միջոցով Արմեն Աշոտյանենք իրենց ուզածին հասան, այնքան էլ Սամվել Հարությունյանը կհասնի»- գրել է Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
լուսանկարը՝ Դանիել Իոննիսյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել