Քաղաքաշինության կոմիտեն «քաղաքաշինական բաց հարթակ» կտրամադրի ոլորտի խնդիրներով մտահոգներին
Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ այսուհետ քաղաքաշինական բաց հարթակ է տրամադրելու ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագիտական հանրությանը և քաղաքացիներին:
Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս նպատակով, շաբաթվա յուրաքանչյուր ուրբաթ օր՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ կազմակերպվելու է քննարկում՝ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
«Տվյալ շաբաթվա հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչև չորեքշաբթի՝ ներկայացնելով թեմաներ, հիմնախնդիրներ, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/kaghshin/?fref=mentions կամ զանգահարել 011-621-711 հեռախոսահամարով»,- հայտնում է կոմիտեն՝ հավելելով, որ քննարկման թեմա կդառնան ներկայացված արդիական ու իրատեսական առաջարկները` ըստ քաղաքաշինական խնդիրների կարևորության:
լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի / Հետք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել