HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆաստ կրեդիտ»-ի մասնաճյուղում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման գործով մեկ անձ ձերբակալվել է

«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:

Կոմիտեն հայտնում է, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում. դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը աշխատակցից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6 341 000 դրամ գումար և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատագենետիկական,  դատաբժշկական փորձաքննություններ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1989թ.: Վերջինս հունիսի 24-ին ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լուսանկարը՝ fastcredit.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter