HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերով պատասխանում է օգտատերերի հարցերին:

Առավոտյան Փաշինյանը գրել էր, թե ինչ ձևաչափով կանցնի հարցուպատասխանը:

«Խնդրում եմ գրեք ձեր հարցերը այս գրառման տակ: Կաշխատենք հետեւյալ սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին:

Եթերում կլինեմ 1 ժամ: Եթե 10 հարցերի պատասխանից հետո ժամանակ կմնա, կշարունակեմ պատասխանել ամենաշատ like հավաքած հարցերին, մինչեւ 1 ժամը լրանալը»,- «Ֆեյսբուք»-ում գրել էր Փաշինյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Սիրելի պրն. Փաշինյան, քաղաքացիական արդարացի (անհնազանդության) ակցիաները խնդրում եմ մի անվանեք «սաբոտաժ» կամ «նոր կառավարության հանդեպ անվստահություն».դա այդպես չէ: Օրինակ՝ Ամուլսարի հանքի բացման դեմ քաղաքացիական խաղաղ ակցիաները սաբոտաժ կամ նոր կառավարության հանդեպ անվստահություն չեն:Հարակից համայնքներում ապրող մարդիկ իրավունք ունեն ակցիաներ անելու՝ մինչև հարցը կլուծվի:Այդ խաղաղ ակցիաները բնավ էլ չեն խանգարում,որ նոր կառավարությունը շարունակի հարցով զբաղվել:Օրինակ՝ Հոլանդիայում (որտեղ ես եմ ապրում) կառավարությունը քննարկում է որևէ հարց, բայց տարբեր խմբեր/մարդիկ ակցիաներ են անում՝ մինչև հարցի կլուծվի:Հոլանդիայում կառավարությունն այդ ակցիաները երբեք «սաբոտաժ» կամ «կառավարության հանդեպ անվստահություն» չի անվանում (այդ ակցիաները ուղղված են այդ հարցի լուծմանը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter