HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեճ և կրակոցներ Մալաթիայում

Հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն և կրակոցներ են։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից։ Հայտնել են, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում ապրող 38-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության մի շարք սորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ Շահումյան 4-րդ փողոցում վեճ է տեղի ունեցել հարևանների միջև։ Նախնական տվյալներով՝ վեճի ընթացքում Հրաչյա Գուլակյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, եղբոր հրացանով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ 38-ամյա տղամարդը մարմնական վնասվածք է ստացել։

Քրեական հետախույզները 24-ամյա Գուլակյանին հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ Դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա արնանման հետքեր կային։ «Մերսեդեսը» բախվել էր տներից մեկի պարսպին։ Դեպքի հետ վթարի առնչությունը դեռևս պարզվում է։ 
Կատարվածի մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա առաջիկա թողարկումներից մեկում։

Լրացում. ոստիկանությունը հրապարակել է դեպքի մասին պատմող տեսանյութը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter