Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվում է
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը։
Միայն 2018 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ տվյալներով տրամադրվել է 2087 միավոր սուբսիդավորվող գյուղատնտեսականվարկ, 9.3 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ:
Գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից հնարավոր շահառուների համար իրականցվել է 400 ծրագրայինդասընթաց, որոնց մասնակցել է շուրջ 10.300 ֆիզիկական և իրավա-բանական անձ, այդ թվում' կոոպերատիվներ, հավաստագրվել է շուրջ 9.800 տնտեսավարող:
2018 թվականին ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր' թվով շուրջ 2100 շահառուների:
Նոր ծրագրով վերանայվել են վարկերի տրամադրման պայմանները: Վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով' ելնելով ներդրումների ուղղվածությունից: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերիտոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքներիհամար 5 % տոկոսադրույքով:
Վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամիկողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրվածհավաստագիրը:
Ծրագրի մեկնարկից առաջ եռակողմ հուշագրեր են ստորագրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատա¬կազմի «Գյուղականտարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և մի շարք ֆինանսակաանկազմակերպությունների՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի, «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «ՀայաստանիԶարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի միջև:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել