Սուխուդյանի բողոքը վերաքննիչը կքննի
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է վարույթ ընդունել Մարիամ Սուխուդյանի բողոքը՝ ընդդեմ առաջին ատյանի որոշման, որով կարճվել էր «Սուխուդյանի անմեղության կանխավարկածի խախտմամբ պատճառված բարոյական վնասի հատուցման մասին գործը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության»:
Հիշեցնենք՝ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի ուսուցիչ Մերուժան Ենգիբարյանի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին ահազանգելու համար «SOS Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին 2009թ. մեղադրանք առաջադրվեց` զրպարտության, իսկ հետո՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության համար:
Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սայաթ Շիրինյանը, թեեւ դատավարությունը չէր սկսվել, Սուխուդյանին որակեց իբրեւ «քրեական հանցագործ»: Վերջինս էլ դիմել էր Կենտրոնի դատարան՝ պահանջելով իրեն վճարել 1 միլիոն դրամ` որպես անձի անմեղության կանխավարկածը խախտելու համար բարոյական վնասի փոխհատուցում:
Վերաքննիչ դատարանը գործի քննությունը նշանակել է մայիսի 4-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել