HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գողերը մտել են «Բագրատ տուր» գործակալության սեփականատիրոջ տուն

Չնայած ժամանակ առաջ ոստիկանությունը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, թե ձերբակալել է պաշտոնյաներին ու հարուստներին հետապնդող ավազակախումբը, մեծահարուստների տների նկատմամբ որսը շարունակվում է:

Թերթին հասած տեղեկություններով, Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն: Քանի որ Նավոյանը ոսկեղենը բանկում է պահում, ոսկեղեն և գումար չեն տարել, փոխարենը տարել են թանկարժեք անտիկ իրեր` ժամացույց և այլն:

Ի դեպ, ասում են, ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոստացել է բացահայտել կատարվածը, սակայն դեռ նորություն չկա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter