HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ. Զորակոչիկների մասնագիտական կարողություններն առավել արդյունավետ կօգտագործվեն պարտադիր զինծառայության ընթացքում

Այսօր անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:

Նախարարությունը հայտնում է, որ մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության և ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր իրենց ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի կհամադրեն մասնագիտական գործունեության հետ և հնարավորություն կստանան առավել արդյունավետ օգտագործել մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

Մրցույթի առաջին փուլի մեկնարկին ներկա է եղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է ոլորտի մասնագետների հետ, հետաքրքրվել նրանց դիտարկումներով, մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններով և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter