HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Էլ հետ չեն գա

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մեկնել է հերթական արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին: Ղարիբջանյանն, ըստ էության, այլևս ԱԺ աշխատակազմի ղեկավար չէ: Նա ամսվա վերջին աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում:

 

Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Ղարիբջանյանը հաստատել է, որ արձակուրդում է, բայց այդպես էլ չի հայտնել, թե ինչ աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում: Մինչ այժմ խոսվում էր, որ նա նշանակվելու է ԱԳ նախարարի օգնական, թեև չի բացառվում նաև, որ դեսպան նշանակվի արաբալեզու երկրներից մեկում:

Ղարիբջանյանը հաստատել է նաև թերթի այն տեղեկությունը, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն այժմ դրված են երգչուհի Սոֆի Մխեյանի հոր` նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանի վրա: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ երեկ կատակում էր, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սոֆի Մխեյանը: ԱԺ-ում մեկ այլ ուշագրավ  կադրային փոփոխություն էլ է եղել. Սամվել Նիկոյանն իրեն օգնական է նշանակել Ռաֆայել Աբովյանին, որն, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոյանի աներորդին է ու նախկինում ՀՀԿ-ում հերթապահ վարորդ է եղել: 

Էլ հետ չի գա-2 

Երևանի փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանը մեկնել է արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին: Ըստ որոշ ՀՀԿ-ականների, փոխքաղաքապետի այդ պաշտոնը հնարավոր է, ընդհանրապես վերացվի: Մի մասն էլ, սակայն, պնդում է հակառակը: 

Վահագն Առաքելյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակել էր Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նախկինում նա «ՀայՌուսգազարդի» ֆինանսական գծով փոխտնօրենն էր: Ավելին, Կարեն Կարապետյանն Առաքելյանին քաղաքապետարան բերելու համար բացել էր փոխքաղաքապետի չորրորդ հաստիքը: Այս պահին շարունակում է թափուր մնալ նաև Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter