Վթարային ջրանջատում Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում հունիսի 27-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հունիսի 27-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. ժամը 10։00-17:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի և Անդրանիկի փողոցների ու նրբանցքների, Երևանյան խճուղու, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15, Արսենյան 9 համարների, Գետափ գյուղի Ձախափ թաղամասի ջրամատակարարումը:
2. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Մալիշկա գյուղի,
3. Ժամը 07.00-22.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Աշտարակ քաղաքի` ներառյալ Մուղնի թաղամասի, Օհանավան և Կարբի գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել