HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Հրազդանի քաղաքապետի թեկնածուների թիվը հասավ երեքի

Երեկ երեկոյան պարզվել է, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու է գրանցվել նաեւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականը՝ Հովհաննես Պրտավյանը։

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանն էլ «Ա1+»-ին տեղեկացրել է, որ մինչ այս պահը երեք թեկնածու է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, նրա խորհրդական Հովհաննես Պրտավյանը եւ Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը։

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ. փետրվարի 12-ին։ Իսկ ԸԸՀ-ն թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կընդունի մինչեւ հունվարի 13-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter