ՊԵԿ-ում հանդիպել են մաքսային միջնորդներին
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
«Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու համահավասար կիրարկումը, բյուջեի եկամուտները, տնտեսական անվտանգությունը, մաքսային հսկողության պատշաճ իրականացումը: Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը՝ բացառելով կոռուպցիոն երևույթները», - շեշտել է Արա Գաբրիելյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանը: Առաջարկվել է համատեղ լուծումներ գտնել բիզնեսի բարձրացրած հարցերի կարգավորման ուղղությամբ՝ շարունակական դարձնելով երկխոսության ձևաչափով հանդիպումները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել