HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին ամուսինը կողոպտե՞լ է կնոջը

Երեկ` ժամը 18.15-ին, ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը հայտնել է, որ իր տան պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելով' սենյակից գողացել են ոսկյա զարդեր և բջջային հեռախոս' պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը' 1961 թ. ծնված, նախկինում դատապարտված Սմբատ Վ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter