HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են կոմիտեի, ինչպես նաև հարևան երկրների մաքսային ծառայությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության ամրապնդման, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված նոր գործիքների ներդրման հարցեր: Անդրադարձ է եղել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և չարաշահման դեմ պայքարի, վերահսկողության, օրենսդրական և վարչական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչները բարձր են գնահատել ոլորտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter