HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվել է անդրսահմանային համագործակցության հուշագիր

Հունիսի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև Համագործակցության հուշագիր: Հուշագիրը ԱԻ նախարարության կողմից ստորագրեց Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը և ղազախական կողմից՝ Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վալերի Պետրովը: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, Հուշագրի նպատակն է միջտարածաշրջանային համագործակցություն հաստատել աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, կանխարգելման և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործընթացներում: Մասնավորապես՝ նախատեսված են համատեղ ուսումնավարժանքներ, մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և, անհրաժեշտության դեպքում, փոխօգնություն արձագանքման փրկարարական աշխատանքներում: 

Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վ. Պետրովի հետ հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը շեշտեց, որ Համաձայնության հուշագրի ստորագրումն առաջին քայլն է աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և աղետներին դիմակայունության բարձրացման անդրսահմանային համագործակցությունը տեսականից գործնական դաշտ տեղափոխելու, համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու գործընթացում: «Երբ գալիս է փորձության ժամը, բոլորս պարտավոր ենք համախմբվելու, աղետը չի ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ կրոն  և ո՛չ էլ՝ քաղաքական սահմաններ»,-շեշտեց նախարար Ռոստոմյանը: 

Շնորհակալություն հայտնելով համագործակցային հետևողական աշխատանքի համար՝ Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վ. Պետրովը շեշտեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն է, որ քաղաքական որոշում կայացրեց աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջտարածաշրջանային համագործակցություն  նախաձեռնել Միջին Ասիայի տարածաշրջանի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter