HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում` Կապանում

Երեկ`ժամը 11.16-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր մեկնած  հրշեջ-փրկարարները պարզել են, որ առկա է քարաթափման վտանգ: Իրականացվել են սարալանջի թուլացած քարերի թափման աշխատանքներ:    

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քարաթափման հետևանքով տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter