HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը ծանոթացել է Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքին

Տավուշի մարզի Ոսկեպար - Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 18.3 կմ ընդհանուր երկարությամբ 3 առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով րանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է շինարարական տեղամասեր։

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, մի շարք հատվածներում ընթանում են հիմքի տեղադրման աշխատանքներ: Քայքայված ասֆալտբետոնե ծածկը վերականգնվում է սառը վերամշակման եղանակով (recycling), որն արդյունավետ է և հնարավորություն է տալիս մշակել ու վերաօգտագործել ճանապարհի հին ծածկույթը։ Հին ճանապարհի քանդված պատվածքից ստացված խառնուրդն օգտագործվում է որպես հիմք:

Ճանապարհի որոշ հատվածներում արդեն սկսվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրման աշխատանքները:

«Վառմաշ» կապալառու ընկերության շինարարները, նախարարին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, խոստացան,  որ նախանշված ժամանակացույցից շեղումներ չեն լինի։ Աշխատում են, որպեսզի ճանապարհի վերականգնման աշխատանքներն ավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ սեպտեմբերին։

Անդրադարձ եղավ նաև ինտենսիվ երթևեկության պայմաններում աշխատանքների ընթացքում առաջացած  դժվարություններին։ Քննարկվեցին ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակելու հնարավորությունները։

Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծեց աշխատանքները ճիշտ պլանավորելու, որակյալ ճանապարհ կառուցելու, ինչպես նաև երթևեկության անվտանգությունն ապահովելու կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter