Սամվել Հովսեփյանը նշանակվել է ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Օսիպյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու, ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում ներդրման համար։ Գևորգ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց՝ ստորաբաժանումն ունակ է քայլել օր օրի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ։
Նորանշանակ պետ Սամվել Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետին վստահության համար` հավաստիացնելով, որ 20 տարուց ավելի համակարգում ծառայության փորձն ու մասնագիտական գիտելիքները ներդնելու է ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար։
Ոստիկանության պետը ստորաբաժանման նորանշանակ պետին ու անձնակազմին տվեց նաև հանձնրարականներ ու ցուցումներ, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է առաջնահերթ լինեն վարչության յուրաքանչյուր աշխատակցի համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել