HY RU EN

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանն ազատվեց կալանքից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ՊՊԾ գունդը գրավելու գործով նիստին կալանքից ազատ արձակվեց Աշոտ Պետրոսյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝  500 հազար դրամ գրավ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ բավարարում է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանը այսօր բավարարել էր նաեւ Վարդգես Գեւորգյանի պաշտպանի միջնորդությունը եւ նրան եւս ազատ արձակել կալանքից։