Արմեն Սարգսյանը աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ
Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ:
Նախագահը կարեւորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ:
Արմեն Սարգսյանը կարեւորել է նաեւ բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել