Գողություն և գողության փորձ՝ Արմավիրում. հարուցվել են քրեական գործեր
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրիմարզային քննչական վարչությունումհարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրիմարզում արձանագրված գողության ևգողության փորձի դեպքերի առթիվ:
Հաշվի առնելով ԶԼՄ-ներիհետաքրքրությունը նշված դեպքերիվերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ 2018թ.հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում էստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13.00-իցմինչև հունիսի 28-ի ժամը 11.30-ն ընկածժամանակահատվածում, օգտվելով տանչբնակեցված լինելու հանգամանքից՝ ենթադրյալ հանցագործություն կատարածանձը (անձինք) տեխնիկական միջոցներիգերծադրմամբ պատուհանի մետաղյաճաղավանդակը պոկելու և պատուհանըբացելու եղանակով մուտք են գործել ՄանվելԳրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվողհայրական տուն, խառնել են տան իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝գողության փորձ կատարելու դեպքի առթիվ,կատարվում է նախաքննություն։
Հունիսի 28-ին ահազանգ է ստացվել նաևԷջմիածին քաղաքի տներից մեկից կատարվածգողության վերաբերյալ։ Ըստ բնակչուհուահազանգի՝ 2018թ. հունիսի 27-ի ժամը 22:00-իցմինչև հունիսի 28-ի ժամը 10:00-ն ընկածժամանակահատվածում ենթադրյալհանցագործություն կատարած անձը (անձինք) տան հետնամասի եվրոպականարտադրության դուռը և դռան ճաղավանդակըտեխնիկական միջոցների գործադրմամբբացելու եղանակով ապօրինի մուտք է գործելիրենց տուն և հափշտակել տարբեր իրեր՝արևային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկգումար, բանկային քարտեր, ինչպես նաևորդուն՝ Ա.Գրիգորյանին պատկանողորսորդական հրացանը և դրա վերաբերյալփաստաթղթերը։ Նախնական տվյալներով՝բնակչուհուն պատճառվել է 13.310.000 ՀՀ դրամիգույքային վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդմասի 1-ին և 1.1-րդ կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչականգործողություններ՝ նշված դեպքերի բոլորհանգամանքները պարզելու, ենթադրյալհանցագործություն կատարած անձին/անձանցհայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջկասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել