HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարվել է հստակ հսկողություն սահմանել զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։

ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին` զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter