Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ
Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։
Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել