«Զինառ» առևտրի և սպասարկման կետերում կկիրառվեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըհրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոննները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել