HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոտնակում հայտնաբերել է զենք-զինամթերք ու հանձնել ոստիկաններին

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 11.30-ին, մի քաղաքացուհի ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է զենք-զինամթերք, որը պատկանել է հանգուցյալ հորը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դեպքի վայրի զննությամբ ավտոտնակի նկուղից հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 750 փամփուշտ, ամբողջությամբ կոռոզիայի ենթարկված ՌԳ-42 տիպի 10 նռնակ՝ պայթուցիչներով, և նռնակի պայթուցիչներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter