HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Մանե Թանդիլյանին

Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ հունիսի 30-ին այցելել է ԱՀ խորհրդարան:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ ունեցած կարճատև առանձնազրույցից հետո Մանե Թանդիլյանը հանդիպումը շարունակել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: 

Ողջունելով ներկաներին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Արցախ, իսկ առաջին այցը կատարել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Նախարարն ընդգծել է, որ շարունակելու է համագործակցությունն Արցախի հետ՝ անկախ իր զբաղոցրած պաշտոնի ձևաչափից: 

ԱԺ պատգամավորները, շնորհավորելով նորանշանակ նախարարին, ներկայացրել են այս պահին մշտական հանձնաժողովում շրջանառվող օրինագծերը և դրանցում առկա խնդիրները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմազավակության խթանման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, հաշմանդամությանը, սոցիալական մյուս հրատապ և առողջապահությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բարեփոխելու, այն առավել կիրառելի դարձնելու հանգամանքը՝ և այդ համատեքստում ընդգծվել է փոխգործակցության անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter