Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում հունիսի 30/հուլիսի 1
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արարատյան պոմպակայանում» առաջացած վթարի հետևանքով, հունիսի 30-ին ժամը 18.30-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 18.30-ը դադարեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պողոտայի և Երկաթուղայինների փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել