
XXI-րդ դարի լավագույն երգերն ըստ Rolling Stone -ի
Rolling Stone ամսագիրը ներկայացրել է XXI-րդ դարի 100 լավագույն երգերից բաղկացած ցուցակը: Ցուցակի առաջատարները դարձան Բեյոնսեի և Զեյ Զիի Crazy in Love և «M.I.A․»-ի Paper Planes-ը:
Տասնյակում ընդգրկված են Lorde-ի Royals -ը, բրիտանուհի Adele-ի Rolling in the Deep-ը և այլն:
Վարկանիշային ցուցակի հեղինակները նշում են . «2000-ական թվականները աշխարհին տվել են անհավանական երաժշտություն, և քանի որ տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս երաժշտությունը հանրայնացնել, հանրային արձագանքի մասին հնարավոր է իմանալ ավելի շատ, քան` երբևէ»:
Վարկանիշային ցուցակը կազմելու համար հեղինակները ներգրավել են նկարիչների, սցենարիստների, երաժշտական քննադատների և ոլորտի ներկայացուցիչների, որոնք կազմել են վերջին 18 տարիների ընթացում իրենց սիրելի ստեղծագործությունների ցանկը:
Հեղինակները փաստել են. «Մեր խմբագրության կողմից կազմված վարկանիշային ցուցակը կարող է մի փոքր տարբերվել հրապարակվածից, սակայն արդյունքում երաժշտության այս անհավանական ժամանակահատվածը կարելի է համարել փաստագրված»:
Մեկնաբանել