Պլանային ջրանջատում Երևանում և Լոռու մարզում հուլիսի 3-ին և հուլիսի 3/4-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. հուլիսի 3-ին Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների,
2. հուլիսի 3-ին ժամը 12.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի` Այգեհատ, Օձուն, Աքորի, Հագվի, Հաղթանակ, Դեղձավան, Զորական գյուղերի, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ և Սանահին թաղամասերի ջրամատակարարումը:
3. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս թաղամասի 1-ից-22 փողոցների` իրենց նրբանցքներով և փակուղիներով, Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային ավանի, Բաղրամյան 1, 2 փողոցների և Բաղրամյան պողոտայի, Շիրակի խճուղու և Շիրակի փողոցի` իր նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել