HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Էդուարդ Բաբայանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Տռուզյանն այլ մանրամասներ չհաղորդեց:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց  Էդուարդ Բաբայանի ձերբակալության մանրամասների և իրավական հիմքի վերաբերյալ։ 

Էդուարդ Բաբայանի ձերբակալության մանրամասների մասին հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել նաև ոստիկանությունը։

Լրացում. Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ տուժողն իր հաղորդման մեջ հայտնել է, որ առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը, միջադեպին էլ ականատես է եղել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ոստիկանության լրատվական վարչությունից փորձեցինք ճշտել, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք ներգրավվելո՞ւ են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ու ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն լրատվական վարչությունից ուղղորդեցին քննչական կոմիտե, որի վարույթում էլ գտնվում է գործը:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն արձագանքեց՝ Ոստիկանության հաղորդագրությունները մեկնաբանել չի կարող. Քննչական կոմիտեն հրապարակում է այն ծավալով տեղեկատվություն, որը չի խոչընդոտի նախաքննությանը: Տռուզյանի խոսքով՝ առաջիկայում գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց:

Ավելի ուշ Ասիլյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկացրեց, որ «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՔԿ Մաշտոցի բաժին: Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից:

Մեկնաբանություններ (1)

Մանվե;
Սա ապատեղեկատվություն է հարգելիներս, ինքներդ էլ շուտով կհամոզվեք, որ նման բան չի եղել սարքում են, ոչ մի ծեծ էլ չի եղել.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter