«Թավշյա հեղափոխությունը չի հասել Ձորաղբյուրի ամառանոցներ»
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի մի խումբ բնակիչներ նամակ են գրել «Հետք»-ի խմբագրությանը՝ խնդրելով զբաղվել նամակում նշված հարցով։ Բնակիչների նամակը ներկայացնում ենք նույնությամբ մինչև խմբագրությունը հոդված կհրապարակի այս թեմայով։
«Թավշյա հեղափոխությունը չի հասել Ձորաղբյուրի ամառանոցներ։ Շարունակում է գործել հանցավոր համաձայնություն ոռոգման ջուր տվողների և ցիստեռներով ջուր վաճառողների միջև։
Ջորաղբյուրի ամառանոցներում ոռոգման ջուր չկա: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ դա սխալ է: Միգուցե նաև՝ հանցավոր սխալ: Բոլորը գիտեն, որ ծառերն ու թփերը ջրի կարիք ունեն: Հատկապես՝ ամռանը: Սակայն այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ չի հասնում որոշ դդմագլուխների, ովքեր զբաղվում են ոռոգման ջուր հատկացնելով: Ոլորտի տեղային պատասխանատուներն ամեն տարի լուրջ դեմքով «գտնում են» ամիսներով ջուր չտալու արդարացումը: «Խափանվել է շարժիչը», «հիվանդացել է պոմպը», «Հիտլերը տեղում չէ»: Արդյունքում, ամառանոցի բնակիչները ստիպված են ցիստեռներով ջուր գնել՝ այգիները կործանումից փրկելու համար: Իսկ դա թանկ հաճույք է: 1 ցիստեռ ջուրն առիթից օգտվող հմուտ ձեռներեցները վաճառում են 10.000 դրամով (7 տոննա) կամ 15.000 դրամով (10 տոննա): Այս ամենը շատ նման է հանցավոր պայմանավորվածության ոռոգման ջուր հատկացնողների և ցիստեռով ջուր վաճառողների միջև: Ոլորտի պատասխանատուները լուրջ անելիքներ ունեն այս ուղղությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այգիներն ու ծառերը մերժում են գոյատևել առանց ջրի»:
լուսանկարը՝ akcern.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել